- Դասական տուրեր
- 1 օր
- Հնվ - Դկտ
Նկարագրություն
Երթուղին առաջարկում է նաև ակտիվ հանգստի բազմաթիվ տարբերակներ: Մասնավորապես, Ծաղկաձորում կարող եք թռչել զիփ լայնով, սահել դահուկով և սնոուբորդով, վարել կվադրոցիկլ և ձյունագնաց, իսկ Սևանա լճում նավարկել և վայելել լողափնյա հանգիստը:
1Օր
Կեչառիսի վանք / Կեչառիսի վանքը գտնվում է Ծաղկաձոր քաղաքում: Այն բաղկացած է չորս եկեղեցիներից, գավթից և երկու մատուռից: Վանքը կառուցվել է 11-13-րդ դարերում և եղել է միջնադարյան Հայաստանի կրոնական ու մշակութային նշանավոր կենտրոններից մեկը։ |
Ծաղկաձորի ճոպանուղի / Ծաղկաձորի բազկաթոռային ճոպանուղին սկիզբ է առնում Ծաղկաձոր քաղաքի եզրից և բարձրանում դեպի Թեղենիս լեռան լանջերը: Այն ունի 4 կայան և 32 րոպեում 1966 մետր բարձրությունից հասնում է մինչև 2819 մետր բարձրության վրա: |
Սեւանավանք / Սեւանավանքը գտնվում է Սեւանա լճի ափին, Սևանի թերակղզու բարձրադիր մասում: Ի սկզբանե, 874թ.-ին, վանքը կառուցվել է փոքրիկ կղզում, բայց ավելի ուշ, Իոսիֆ Ստալինի ժամանակ, ջրի մակարդակը ընկավ մոտ 20 մետր, իսկ կղզին վերածվեց թերակղզու |
Սևանա լիճ / Կապուտակ Սեւանը տարածաշրջանի ամենամեծ քաղցրահամ լիճն է: Շրջապատված լինելով Գեղամա լեռներով և գտնվելով ծովի մակերևույթից մոտ 2000մ բարձրության վրա՝ այն աշխարհում ամենաբարձրադիր լճերից մեկն է |
Նավարկություն Սևանա լճում / |
* Տուրը անհատական է և կարող է փոփոխվել ըստ ձեր ցանկության: