+374 77 26-24-20

Չարենցի կամար

  • Ողջաբերդ, Կոտայք
  • Երևանից 15 կմ
  • Google Maps
  • Հնվ - Դկտ

Չարենցի կամար

Չարենցի կամար կամ Արարատի կամար հուշարձանը գտվում է Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի սկզբնամասում, Երևան-Գառնի ճանապարի վրա: Հուշարձանը գտնվում է բարձրադիր վայրում, որտեղից պարզ եղանակի դեպքում հրաշալի տեսարան է բացվում դեպի Արարատ լեռը:

Հայ մեծանուն ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը մի օր անցնում է Ողջաբերդ գյուղով և նրա ուշադրությունը գրավում է այդ տեսարանը: Նա կանգ է առնում և ուսումնասիրում տեղանքը: Որոշ ժամանակ անց անվանի ճարտարապետը կազմում է այս յուրօրինակ հուշարձանի նախագիծը: 1957 թվականին հուշարձանը կառուցվում է և անվանվում Արարատի կամար: Կառուցը այնպես է տեղադրված, որ կամարի ներսից երևում է Արարատ լեռը:

Հուշարձանը 5 մետր բարձրությամբ, կամարակերպ բացվածքով բազալտե կառույց է, որի կամարը ներսից երեսպատված է նարնջագույն տուֆով: Կամարի ուրվագծի ամբողջ երկայնքով փորագրված է երկտող հայ մեծ գրող Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունից: Ի պատիվ Եղիշե Չարենցի, ժամանակի ընթացքում հուշարձանը առավել հայտնի դարձավ Չարենցի կամար անունով:

Չարենցի կամարը դարձել է Գառնի-Գեղարդ տուրիստական ուղղության անբաժանելի մասը և առաջին կանգառը: Զբոսաշրջիկները անպայման կանգնում են այս վայրում և նկարվում Արարատ լեռան ֆոնին: