- Դասական տուրեր
- 1 օր
- Հնվ - Դկտ
Նկարագրություն
Էջմիածին քաղաքի տարածքում և նրա հարևանությամբ են գտնվում Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում գրանցված հուշարձանների մեծ մասը: Դրանք են Էջմիածնի Մայր տաճարը, Զվարթնոցի տաճարը, Սուրբ Գայանե, Սուրբ Հռիփսիմե և Շողակաթ եկեղեցիները:
Էքսկուրսիան հրաշալի հնարավորություն է ընձեռում տեսնել Սուրբ Գեղարդը: Սուրբ Գեղարդը այն նիզակի երկաթե ծայրն է, որով հռոմեացի զինվորը խոցել է մահացած Հիսուսի կողը: Այն ցուցադրվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանում:
Մայր Աթոռի տարածքում է գտնվում Հայաստանի ամենահին ռեստորանը՝ Ագապե սեղանատունը: 17րդ դարում հիմնադրված սեղանատունը գործում է մինչ օրս:
1Օր
Զվարթնոցի տաճար / «Ավերակների տաճարը» ներառված է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում: Այն 7-րդ դարում կառուցված առաջին շրջանաձեւ եռահարկ եկեղեցին է: 3 դար անց այն ավերվել է երկրաշարժից: Այնուհետեւ հայերը սկսեցին կառուցել ավելի կայուն և ուղղանկյունաձև եկեղեցիներ |
Սուրբ Հռիփսիմե եկեղեցի / Սուրբ Հռիփսիմե եկեղեցին կառուցվել է 618 թվականին Էջմիածին քաղաքում: 1776 թվականին եկեղեցին շրջապատվել է ուղղանկյուն հատակագծով պարիսպներով, որոնք ուժեղացվել են շրջանաձև աշտարակներով: Եկեղեցին ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում: |
Էջմիածնի Մայր Տաճար / 301-303 թթ. կառուցված Էջմիածնի տաճարը Հայ Առաքելական եկեղեցու մայր եկեղեցին է: Այն համարվում է աշխարհի ամենահին տաճարը եւ ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում |
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարան / Այստեղ են պահվում Սուրբ Գեղարդը և քրիստոնեության այլ մասունքներ, հայկական մշակույթի բազմաթիվ բարձրարժեք նմուշներ: |
Ագապէ Սեղանատուն / Ագապէ Սեղանատունը տարածաշրջանի հնագույն ռեստորաններից մեկն է՝ ավանդական հայկական խոհանոցով: Այն հիմանդրվել է 17-րդ դարում և նրա շենքը պահպանվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից |
Մաչանենց Տուն / Ճաշ Էջմիածին քաղաքի կոլորիտային ռեստորանում |
Սուրբ Գայանե եկեղեցի / Սուրբ Գայանե հրաշագեղ եկեղեցին կառուցվել է VII դարում և գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում: Այն գտնվում է Էջմիածին քաղաքում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մոտակայքում: |
Արժեք
Անձ | Վարորդ | Գիդ-վարորդ | Գիդ և վարորդ |
---|---|---|---|
1-2 | AMD26000 Սեդան |
AMD41000 Սեդան |
AMD62000 Սեդան |
3 | AMD26000 Սեդան |
AMD41000 Սեդան |
AMD67000 Մինիվեն |
4-6 | AMD32000 Մինիվեն |
AMD47000 Մինիվեն |
AMD68000 Մինիվեն |
7 | AMD32000 Մինիվեն |
AMD47000 Մինիվեն |
AMD82000 Միկրոավտոբուս |
8-17 | AMD48000 Միկրոավտոբուս |
AMD82000 Միկրոավտոբուս |
* Նշված է ընդհանուր արժեքը
* Տուրը անհատական է և կարող է փոփոխվել ըստ ձեր ցանկության:
* Տուրը անհատական է և կարող է փոփոխվել ըստ ձեր ցանկության:
Ներառում է
- Հարմարավետ տրանսպորտ օդորակիչով
- Դիմավորում և ճանապարհում հյուրանոց
- Վարորդի/գիդի ճաշ - Մաչանենց Տուն
Չի ներառում
- Մուտքի տոմս - Զվարթնոցի տաճար
- Մուտքի տոմս և գիդի ծառայություն - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարան
- Ճաշ - Մաչանենց Տուն