- Դասական տուրեր
- 1 օր
- Հնս - Օգս
Նկարագրություն
Այս տուրը հրաշալի հնարավորություն է տալիս բացահայտել Ստեփանավանի բնության հրաշքները, ինչպես նաև այցելել միջնադարյան Լոռի բերդ ամրոցը:
Թեթև քայլարշավի սիրահարները հնարավորություն ունեն երթուղու մի քանի հատվածներում քայլել.
- 4 կմ քայլել Ուրասար - Ջրաշուշանների լիճ - Ուրասար երթուղիով:
- Լոռի բերդից իջնել դեպի Ոռուտի կիրճ և Միսխանայի կամուրջ
- Զբոսանք Ստեփանավանի դենդրոպարկում
Ցանկության դեպքում կարող ենք ամբողջ տուրի համար տրամադրել հարմարավետ CUV մեքենա, որը կարող է հասնել նաև Ջրաշուշանների լիճ:
1Օր
Շուշանալիճ / Այս գեղեցիկ լճակը ծածկված է հայկական ջրային շուշաններով: Կովկասում միայն այս հիանալի ծաղիկներն են գոյատևում եւ կարելի է տեսնել հուլիսին եւ օգոստոսին |
Լոռի բերդ / 11-րդ դարի բերդի ավերակները 35 հա մակերեսով տարածվում են բարձրավանդակի վրա, որը գտնվում է ծովի մակարդակից 1500 մ բարձրության վրա: Խորը ձորը եւ 20-25 մ բարձրության պարիսպները Լոռու բերդն անմատչելի էին դարձնում |
Միսխանայի կամուրջ / Միսխանայի կամուրջը կառուցվել է XI—XII-րդ դդ. Ուռուտի կիրճում՝ Ուռուտ(Միսխանա) գետի վրա: Կամուրջը Ուռուտի կիրճով ելք և մուտք է ապահովել Լոռի Բերդ ամրոցի համար: |
Ստեփանավանի Սոճուտ դենդրոայգի / Ստեփանավան Դենդրոպարկը գեղեցիկ դենդրարիում է բազմատեսակ ծառերով եւ ծաղիկներով: Այստեղ դուք կարող եք շնչել թարմ օդ եւ զբոսնել ծառուղիով |
Տորմակավանք / Տորմակավանքը 5-6 դարի կիսավեր եկեղեցի է: Այն գտնվում է Ստեփանավանի դենդրոայգու մոտ, ճանապարհի եզրին: 1962 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայի «Տերն ու ծառան» ֆիլմի մի քանի դրվագներ նկարահանվել են Տորմակավանքում: |
Արժեք
Անձ | Վարորդ | Գիդ և վարորդ |
---|---|---|
1-2 | AMD50000 Սեդան |
AMD85000 Սեդան |
3 | AMD50000 Սեդան |
AMD95000 Մինիվեն |
4-6 | AMD61000 Մինիվեն |
AMD95000 Մինիվեն |
7 | AMD61000 Մինիվեն |
AMD135000 Միկրոավտոբուս |
8-17 | AMD100000 Միկրոավտոբուս |
AMD135000 Միկրոավտոբուս |
* Նշված է ընդհանուր արժեքը
* Տուրը անհատական է և կարող է փոփոխվել ըստ ձեր ցանկության:
* Տուրը անհատական է և կարող է փոփոխվել ըստ ձեր ցանկության:
Ներառում է
- Հարմարավետ տրանսպորտ օդորակիչով
- Դիմավորում և ճանապարհում հյուրանոց
Չի ներառում
- Մուտքի տոմս - Լոռի բերդ
- Մուտքի տոմս - Ստեփանավանի Սոճուտ դենդրոայգի