+374 77 26-24-20

Երկօրյա տուր Լոռու մարզում՝ Օձուն-Քոբայր-Հաղպատ-Սանահին-Ախթալա

  • Դասական տուրեր
  • 2 օր / 1 գիշեր
  • Հնվ - Դկտ

Նկարագրություն

Երկօրյա անհատական տուր Լոռու մարզում՝ Օձուն - Քոբայր - Հաղպատ - Սանահին - Ախթալա:

Այս երթուղին անչափ հարուստ է բազմազան տեսարժան վայրերով: Այստեղ ձեզ սպասում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում գրանցված վանքեր, հրաշալի բնապատկերներ, ամրոցներ, քարանձավներ, թանգարաններ:
Քանի որ տեսարժան վայրերը շատ են, իսկ երթուղին բավական հեռու Երևանից, այդ պատճառով ծրագրի համար նախատեսված է 2 օր: Տուրը հրաշալի հնարավորություն է տալիս վայելել տեղի խոհարարների պատրաստած համեղ ուտեստները: Իսկ ակտիվ հանգստի սիրահարների համար ծրագրի մեջ ներառված է կարճ քայլարշավ դեպի Կայան բերդ ամրոց:

1Օր

Քոբայրի վանք / Կոբայրը 12-րդ դարի հայկական վանք է, որը գտնվում է խոր կիրճում: Վանքի ավերակները պարունակում են Քրիստոսի և տասներկու առաքյալների որմնանկարներ:
Օձունի վանք / Օձունը եզակի եկեղեցի է, որը գտնվում է գեղատեսիլ վայրում: Կառույցի ամենահին մասը թվագրվում է 5-րդ դարից: Եկեղեցու հարևանությամբ կա կոթող-մահարձան, որը բավականին հազվագյուտ հուշարձան է
Mendz Er Cave /
Միկոյան Եղբայրների Տուն-Թանգարան /
Սանահինի վանք / Սանահինի վանքը հիմնադրվել է 10-րդ դարում և ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: 10-11դդ.-ում եղել է կարևորագույն հոգևոր, մշակութային և գիտական կենտրոն. Այն ունեցել է հարուստ գրադարան և այնտեղ դասավանդվել են հումանիտար գիտություններ, երաժշտություն և բժշկություն

2Օր

Սանահինի կամուրջ /
Հաղպատի վանք / Հաղպատը միջնադարյան վանական համալիր է, որը կառուցվել է 10 - 13-րդ դարերում: Այն ներկայացնում է հայկական կրոնական ճարտարապետության ծաղկման ամենագեղեցիկ օրինակներից մեկը: Կան նաև 11-13-րդ դարերի մի շարք հիանալի խաչքարեր: Այն ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:
Քայլարշավ դեպի Կայանբերդ /
Զարնի-Պարնի քարայր-ամրոց / Զարնի-Պարնին միջնադարյան քարայր-ամրոց է, որը կառուցվել է 10-12-րդ դարերում։ Այն բաղկացած է 3 քարանձավներից, որոնցից մեկում ժամանակին պահվել և ոչնչացումից փրկվել են Հաղպատի վանքի գրքերը. Համալիրում գործում է թանգարան, որտեղ ցուցադրված են Լոռիի կենցաղն ու մշակույթը ներկայացնող հազվագյուտ նմուշներ
Ախթալայի բերդ /